Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը որոշում է ընդունել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում հզորացնել թիմի կազմը:
Daily Mail-ի հաղորդմամբ՝ «Մանչեսթեր Յունայթեդը» հունվարին գումար չի խնայի Մադրիդի «Աթլետիկոյի» իսպանացի կիսապաշտպան Սաուլ Նիգեսի և «ՌԲ Զալցբուրգի» անգլիացի հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխությունն իրականացնելու համար:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է շուրջ 90 միլիոն եվրո տրամադրել 19-ամյա Հոլանդի տրանսֆերային իրավունքը ձեռք բերելու նպատակով:
Պրեմյեր լիգայի մրցաշարային աղյուսակում «Մանչեսթեր Յունայթեդն» այժմ 24 միավորով 5-րդ տեղում է:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում