17:39  ,  10 դեկտեմբերի, 2019

«Նապոլին» միացել է Իբրահիմովիչի համար պայքարին

Հունվարին ազատ գործակալի կարգավիճակ ստացող շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը, հնարավոր է, կարիերան շարունակի իտալական «Նապոլիում», տեղեկացնում է La Gazzetta dello Sport-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Նապոլիի» ղեկավարությունը բանակցություններ է սկսել Իբրահիմովիչի գործակալ Մինո Ռայոլայի հետ և 1.5 տարվա պայմանագիր առաջարկել շվեդ հարձակվողին:

Ավելի վաղ Իբրահիմովիչի տեղափոխությամբ հետաքրքրված լինելու մասին հայտարարել էին իտալական «Բոլոնիայի» և «Միլանի» մարզական տնօրենները:

Իբրահիմովիչն ՄԼՍ-ի ավարտված մրցաշրջանում մասնակցել է 31 հանդիպման՝ դառնալով 31 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով