17:14  ,  10 դեկտեմբերի, 2019

ՊՍԺ-ն պատրաստ է 180 միլիոն եվրոյով վաճառել Նեյմարին

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն պատրաստ է հաջորդ ամռանը բանակցել բրազիլացի հարձակվող Նեյմարի տրանսֆերի վերաբերյալ։ Փարիզյան ակումբը պատրաստ է լսել 180 միլիոն եվրոյից սկսվող առաջարկներ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Նախկինում ՊՍԺ-ն 27-ամյա ֆուտբոլիստի համար ակնկալում էր 250-300 միլիոն եվրո։

Ամռանը բրազիլացի ֆուտբոլիստը մոտ էր «Բարսելոնա» վերադառնալուն, սակայն գործարքը ձախողվեց։

Ֆրանսիայի ընթացիկ առաջնությունում Նեյմարը մասնակցել է 8 հանդիպման, խփել 6 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում