16:11  ,  10 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» կպայքարեն Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստի տրանսֆերի համար

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» ու Լոնդոնի «Չելսին» կպայքարեն «Բորնմութի» եւ Հոանդիայի հավաքականի պաշտպան Նաթան Ակեի տրանսֆերի համար, հաղորդում է Sky Sports-ը։

Ակեի տրանսֆերային իրավունքը 2012-2017 թվականներին պատկանել է «Չելսիին», այնուհետեւ նա պայմանագիր է կնքել «Բորնմութի» հետ։ Այն նախատեսված է մինչեւ 2022 թվականը։ 24-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային գինը սահմանված է 50 միլիոն եվրո։ «Բորնմութը» գնել էր 22,7 միլիոն եվրոյով։

 Անգլիայի ընթացիկ առաջնությունում Նաթան Ակեն մասնակցել է 16 հանդիպման, խփել 1 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում