16:50  ,  10 դեկտեմբերի, 2019

Մարադոնան ընկել է հանդիպման ժամանակ

«Խիմնասիայի» գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան Արգենտինայի առաջնության 16-րդ տուրի հանդիպման դրվագներից մեկում հուզական արձագանքից հետո ընկել է։

Այդ խաղում «Խիմնասիան» 2։1 հաշվով պարտության էր մատնել «Սենտրալ Կորդոբային»։

Մարադոնայի ղեկավարությամբ «Խիմնասիան» անցկացրել է 11 հանդիպում, տարել 4 հաղթական, կրել 6 պարտություն, մեկ հանդիպում ավարտել ոչ ոքի։

 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում