15:12  ,  10 դեկտեմբերի, 2019

Աբրամովիչը հրաժարվել է վաճառել «Չելսին» մոտ 3 միլիարդ եվրոյով

Լոնդոնի «Չելսիի» ռուսաստանցի սեփականատեր Ռոման Աբրամովիչը հրաժարվել է անգլիական ակումբը վաճառել ամերիկացի ներդրող, բեյսբոլի «Լոս Անջելես Դոջերս» ակումբի համասեփականատեր Թոդ Բոելիին, հաղորդում է The Wall Street Journal-ը։

Աբրամովիչին չի բավարարել մոտ 3 միլիարդ եվրոյի առաջարկը։ Բանակցությունները կարող են վերսկսվել ավելի խոշոր առաջարկի դեպքում։

Ռոման Աբրամովիչը «Չելսին» գնել է 2003 թվականին 150 միլիոն եվրոյով։ Դրանից հետո թիմը 5 անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել է Անգլիայի գավաթը, 2 անգամ՝ Անգլիայի սուպերգավաթը։ «Չելսին» նվաճել է նաեւ Չեմպիոնների լիգայի գավաթը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում