13:47  ,  10 դեկտեմբերի, 2019

«Ռեալը» ցանկանում է վերադարձնել Լունինին

Մադրիդի «Ռեալը» ցանկանում է հունվարին «Վալյադոլիդից» վերադարձնել ուկրաինացի դարպասապահ Անդրեյ Լունին, հաղորդում է AS-ը։

Արքայական թիմում դժգոհ են, որ վարձակալությամբ «Վալյադոլիդում» գտնվող 20-ամյա Լունինը ոչ մի հանդիպում չի անցկացրել։

Պայմանագրի վաղաժամկետ խզում չի նախատեսվում, սակայն ակումբները լավ հարաբերություններ ունեն, եւ «Վալյադոլիդը» չի խանգարի «Ռեալի» ծրագրերին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում