13:09  ,  10 դեկտեմբերի, 2019

Էրլինգ Հոլանդ․ «Լիվերպուլի» դեմ առաջիկա հանդիպումն ամենակարեւորն է իմ կարիերայում

Ավստրիական «Զալցբուրգի» նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը խոսել է անգլիական «Լիվերպուլի» դեմ Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի 6-րդ տուրի հանդիպման մասին։

«Կորցնելու ոչինչ չունենք։ Կարող ենք ժպտալով դուրս գալ խաղադաշտ եւ հաճույք ստանալ խաղից։ «Լիվերպուլի» դեմ առաջիկա հանդիպումն ամենակարեւորն է իմ կարիերայում։ Անչափ հաճելի է, որ այսպիսի կարեւորության խաղերի եմ մասնակցում։ Հենց այսպիսի հանդիպումների մասին եմ երազել։ Պատրաստ եմ վայելել պահը։

Ես կենտրոնացած եմ իմ աշխատանքի վրա, ձգտում եմ հաճույք ստանալ ամենօրյա մարզումներից։ Հիմա իմ բոլոր մտքերը կապված են «Զալցբուրգի» հետ»,- Հոլանդի խոսքը մեջբերում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։

«Զալցբուրգ» - «Լիվերպուլ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 21։55-ին։

E խմբում 5 տուրից հետո «Լիվերպուլը» վաստակել է 10, «Նապոլին»՝ 9, «Զալցբուրգը»՝ 7, «Գենկը»՝ 1 միավոր։

Հիշեցնենք, որ Չեմպիոնների լիգայի 5 խաղում Հոլանդը խփել է 8 գոլ։

19-ամյա խաղացողը «Զալցբուրգ» է տեղափոխվել 2019թ․ հունվարին նորվեգական «Մոլդեից» 5 միլիոն եվրոյով։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս