10:10  ,  10 դեկտեմբերի, 2019

«Բորուսիայի» ֆուտբոլիստը տանն ընկել է դեմքի վրա եւ բաց կթողնի մեկ ամիս

Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ակսել Վիտսելը չի կարողանա գերմանական թիմին օգնել մեկ ամիս։ 30-ամյա բելգիացի ֆուտբոլիստը տանն ընկել է դեմքի վրա եւ ստացել դեմքի վնասվածքներ, որոնց հետեւանքով վիրահատվել է, հաղորդում է Bild-ը։

Նա բաց կթողնի չեխական «Սլավիայի» դեմ հանդիպումը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում, նաեւ «Մայնցի», «ՌԲ Լայպցիգի» եւ «Հոֆենհայմի» դեմ առաջիկա հանդիպումները։

Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վիտսելը մասնակցել է 13 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել նույնքան գոլային փոխանցում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում