00:16  ,  10 դեկտեմբերի, 2019

Ռամազան Իսաևը կարիերան կշարունակի «Արարատում»

Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը պայմանագիր է կնքել հարձակվող Ռամազան Իսաևի հետ, տեղեկացնում է «Արարատի» Ֆեյսբուքի պաշտոնական էջը:

21-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչև 2021 թվականի հունիս:

Իսաևի վերջին ակումբը եղել է «Երևանը»: Բարձրագույն խմբի այս մրցաշրջանում նա դարձել է 6 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում