00:09  ,  10 դեկտեմբերի, 2019

«Ինտերի» նախկին նախագահ. Երազում էի պայմանագիր կնքել Ինիեստայի հետ

Իտալական «Ինտեր Միլան» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Մասիմո Մորատին հայտարարել է, որ «Ինտերը» նախագահելու տարիներին փորձել է ամեն գնով պայմանագիր կնքել կատալոնական «Բարսելոնայի» նախկին կիսապաշտպան Անդրես Ինիեստայի հետ:

«Ինիեստային ձեռք բերելու նպատակով մի քանի անգամ բանակցել եմ «Բարսելոնայի» հետ, սակայն միշտ մերժում եմ ստացել ակումբի ղեկավարությունից: 

Ես հիանում էի Ինիեստայի խաղով և շատ էի ցանկանում նրան տեսնել «Ինտերում»: Նա իմ տեսած ամենատաղանդավոր ֆուտբոլիստն է»,- Մորատիի խոսքը փոխանցում է todomercadoweb.es-ը:

Անդրես Ինիեստան «Բարսելոնայի» ակումբային ակադեմիայի՝ Լա Մասիայի սան է: Կատալոնական ակումբի առաջին թիմի կազմում Ինիեստան խաղացել է 2002-2018 թվականներին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում