23:14  ,  9 դեկտեմբերի, 2019

«Միլանի» մարզական տնօրեն. Սպասում ենք Իբրահիմովիչի որոշմանը

Իտալական «Միլանի» մարզական տնօրեն Ֆրեդերիկ Մասարան հայտարարել է, որ ակումբը պայմանագիր է առաջարկել շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչին:

«Մենք պայմանագիր ենք առաջարկել Իբրահիմովիչին և սպասում ենք նրա որոշմանը: Կարծում եմ՝ առաջիկայում նորություններ կլինեն:

Իբրահիմովիչի ներկայությամբ «Միլանն» ավելի ուժեղ կլինի: Վստահ եմ, որ նա հրաշալի ձեռքբերում կլինի մեզ համար»,- Մասարայի խոսքը փոխանցում է Football Italia-ն:

Ավելի վաղ իտալական «Բոլոնիայի» տնօրեն Ռիկարդո Բիգոնը հայտարարել էր, որ ակումբի ներկայացուցիչներն ավարտել են բանակցություններն Իբրահիմովիչի հետ և սպասում են նրա պատասխանին:

2020թ․ հունվարի 1-ին Իբրահիմովիչը կստանա ազատ գործակալի կարգավիճակ։ Նա հայտարարել էր, որ Միլանն իր երկրորդ տունն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում