22:49  ,  9 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» նախագահը չի հերքել Լաուտարո Մարտինեսի տեղափոխությամբ հետաքրքրվածությունը

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն չի հերքել, որ ակումբի ղեկավարությունն աշխատում է Միլանի «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի հետ համաձայնության գալու ուղղությամբ:

«Լաուտարո Մարտինեսի տեղափոխության մասին ոչինչ ասել չեմ կարող: Մարտինեսը հրաշալի ֆուտբոլիստ է: Նա տպավորիչ մրցելույթներ է ունենում այս մրցաշրջանում»,- Բարտոմեուի խոսքը մեջբերում է Sport.es-ը:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է փոխարինող գտնել թիմի ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսին: Կատալոնական ակումբի հիմնական թեկնածուն «Ինտերի» 22-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսն է:

Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարո Մարտինեսն «Ինտերի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 13 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում