22:19  ,  9 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլա. Չենք կարող մրցակցել «Լիվերպուլի», «Բարսելոնայի», «Ռեալի», «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հայտարարել է, որ դժգոհ է իր թիմի մարզավիճակից:

«Մենք պետք է ընդունենք, որ այժմ լավ մարզավիճակում չենք գտնվում: Հնարավորինս արագ պետք է շտկենք մեր խաղում առկա թերությունները, քանի որ մոտենում ենք մրցաշրջանի կարևորագույն հատվածին:

Ներկա պահին «Մանչեսթեր Սիթին» չի կարող մրցակցել «Լիվերպուլի», «Բարսելոնայի», «Ռեալի», «Յուվենտուսի» և «Մանչեսթեր Յունայթեդի» հետ»,- Գվարդիոլայի խոսքը փոխանցում է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Պրեմյեր լիգայի 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» տնային խաղում 1:2 հաշվով պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին»:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում