Չեմպիոնների լիգայի խմբային փուլի վերջին՝ 6-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» արտագնա խաղում ուժերը կչափի Միլանի «Ինտերի» հետ:
«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն «Ինտերի» դեմ խաղին հայտավորել է 20 ֆուտբոլիստի: Թիմի առաջատար Լիոնել Մեսին հանգստի հնարավորություն է ստացել:
«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին:
«Բարսելոնան» 11 միավորով ապահովել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» վաստակել են 7-ական միավոր։
The summoned for the trip to Milan! pic.twitter.com/CD2OmOf8Ij
— FC Barcelona (@FCBarcelona) December 9, 2019
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում