18:40  ,  9 դեկտեմբերի, 2019

Էմերին կարող է շարունակել աշխատանքը Պրեմյեր լիգայում

Լոնդոնի «Արսենալի» նախկին գլխավոր մարզիչ Ունաի Էմերին, հնարավոր է, պայմանագիր կնքի անգլիական «Էվերթոնի» հետ, տեղեկացնում է Sky Sports-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Էվերթոնի» ղեկավարությունը հանդիպում է ունեցել Էմերիի հետ և քննարկել իսպանացի մասնագետի հետ պայմանագիր կնքելու հնարավորությունը:

Հիշեցնենք, որ «Էվերթոնը» դեկտեմբերի 5-ին հայտարարեց թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Մարկու Սիլվային պաշտոնանկ անելու մասին:

Ունաի Էմերին «Արսենալը» գլխավորել է 2018/19 մրցաշրջանի մեկնարկից առաջ՝ փոխարինելով լոնդոնյան ակումբն ավելի քան 20 տարի գլխավորած Արսեն Վենգերին: 

Ունաի Էմերիի պաշտոնանկության մասին «Արսենալը» հայտարարել էր նոյեմբերի 29-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս