17:44  ,  9 դեկտեմբերի, 2019

7 ֆուտբոլիստ հեռացել է «Ալաշկերտից»

Հայաստանի առաջնության Բարձրագույն խումբը ներկայացնող «Ալաշկերտը» երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագրերը 7 ֆուտբոլիստի հետ, տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը:

«Ալաշկերտից» հեռացել են Արթուր Եդիգարյանը, Գեղամ Ղադիմյանը, Դավիթ Ղանդիլյանը, Միհրան Մանասյանը, Ղուկաս Պողոսյանը, Մլադեն Զելկովիչը և Սարգիս Շահինյանը:

Երկկողմանի համաձայնությամբ խզվել են նաև աշխատանքային պայմանագրերը բժիշկ Վաղարշակ Հովհաննիսյանի և մերսող Սամվել Հովհաննիսյանի հետ:

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստներին և բժշկական անձնակազմի ներկայացուցիչներին` կատարած աշխատանքի համար, և հաջողություն մաղթել իրենց հետագա կարիերայում:

Սպասվում է, որ «Ալաշկերտում» մոտ ապագայում կլինեն նոր հեռացողներ և համալրումներ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով