19:15  ,  9 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ». Հանդիպման գլխավոր մրցավարը

Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի՝ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը կսպասարկի 37-ամյա Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսը, տեղեկացնում է Cadena Cope-ն:

Ալեխանդրո Խոսե Էրնանդես Էրնանդեսն Իսպանիայի ընթացիկ առաջնությունում սպասարկել է 8 հանդիպում, որից 1-ը՝ «Բարսելոնայի» մասնակցությամբ: Այդ խաղում «Բարսելոնան» 1:3 հաշվով պարտվել է Լևանտեին:

Հիշեցնենք, որ «Բարսելոնա» - «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 18-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով