15:14  ,  9 դեկտեմբերի, 2019

Սուլշեր․ Առանց ճիշտ տրամադրվածության հնարավոր չէ արդյունքի հասնել Պրեմյեր լիգայում

Առանց ճիշտ տրամադրվածության հնարավոր չէ արդյունքի հասնել Պրեմյեր լիգայում, ասել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորվեգացի գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը՝ հույս հայտնելով, որ մրցաշարային աղյուսակի միջին եւ ստորին տեղեր գրավող թիմերի հետ պայքարում միավորներ չեն կորցնի։

«Պետք է աշխատել մեր թիմի տրամադրության եւ նպատակասլացության վրա նաեւ ոչ ուժեղագույն թիմերի դեմ հանդիպումներում։ Տանուլ տված հանդիպումներում մենք շատ քիչ ենք զիջել մրցակցին։ Այդ մասին շատ չեմ մտածում, սակայն Պրեմյեր լիգան շատ բարդ մրցաշար է եւ հաջողության հասնելու համար պետք է աշխատել հոգեբանության եւ տրամադրվածության վրա։ Առանց դրա բարձր տեղերի հասնել հնարավոր չէ»,- Սուլշերի խոսքը մեջբերում է ESPN-ը։

Անգլիայի առաջնության 16 տուրից հետո «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով 5-րդ տեղում է՝ 5 միավոր հետ մնալով չորրորդ տեղում ընթացող «Չելսիից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում