13:39  ,  9 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլայի օգնականը՝ «Արսենալի» գլխավոր մարզիչի թեկնածու

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» երկրորդ մարզիչ Միկել Արտետան Լոնդոնի «Արսենալի» գլխավոր մարզիչի հիմնական թեկնածուներից մեկն է, հաղորդում է The Telegraph-ը։ 37-ամյա իսպանացի մասնագետը «Արսենալի» ամերիկացի սեփականատեր Սթեն Կրոնկեի հետ հանդիպում կունենա ԱՄՆ-ում։ Այն կկրի աշխատանքային հարցազրույցի բնույթ։

Իսպանացի Ունաի Էմերիի պաշտոնանկությունից հետո «Արսենալը» ղեկավարում է նրա նախկին օգնական Ֆրեդի Յունգբերգը։ Նրա հետ լոնդոնյան թիմը 2։2 հաշվով խաղաց «Նորվիչի» հետ, տանը 1։2 հաշվով պարտվեց «Բրայթոնին»։

«Արսենալի» գլխավոր մարզիչի թեկնածու է համարվում նաեւ Մյունխենի «Բավարիայից» հեռացված խորվաթ Նիկո Կովաչը, որը դեկտեմբերի 9-ին ներկա կլինի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Վեստ Հեմ» - «Արսենալ» հանդիպմանը։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում