12:41  ,  9 դեկտեմբերի, 2019

Նախկին թիմակիցներ Մարադոնայի եւ Պոչետինոյի հանդիպումը հայրենիքում (ֆոտո)

Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին գլխավոր մարզիչ, արգենտինացի Մաուրիսիո Պոչետինոն վերադարձել է հայրենիք եւ հանդիպել է լեգենդար Դիեգո Մարադոնայի հետ, որն այժմ գլխավորում է «Խիմնասիան»։

Պոչետինոն ու Մարադոնան հանդիպել են «Կորդոբայի» դեմ Արգենտինայի առաջնության հանդիպումից առաջ։ Այդ խաղում 2։1 հաշվով հաղթել է «Խիմնասիան», որը 14 միավորով 21-րդ տեղում է։

Պոչետինոն ու Մարադոնան 1993 թվականին հանդես են եկել «Նյուելս Օլդ Բոյզում»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում