11:15  ,  9 դեկտեմբերի, 2019

Վալվերդեն մտադիր է հանգստի հնարավորություն տալ Մեսիին ՉԼ-ի վերջին տուրում

Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին, ամենայն հավանականությամբ, բաց կթողնի Միլանի «Ինտերի» դեմ հանդիպումը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրում, հաղորդում է Calciomercato-ն։

Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն մտադիր է հանգստի հնարավորություն տալ Մեսիին, որպեսի նա ավելի լավ պատրաստվի Իսպանիայի առաջնության առաջիկա հանդիպումներին։

«Ինտեր» - «Բարսելոնա» հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։ «Բարսելոնան» 11 միավորով ապահովել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիրը։ «Ինտերն» ու Դորտմունդի «Բորուսիան» վաստակել են 7-ական միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում