23:05  ,  8 դեկտեմբերի, 2019

Grand Chess Tour. Լեւոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը

Լոնդոնում անցկացված Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը գրավեց չորրորդ տեղը։ Երրորդ տեղի համար պայքարում հայ գրոսմայստերը պարտվեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին։

Երկու դասական պարտիաներում Լեւոն Արոնյանը առաջինում պարտվել էր, երկրորդում ոչ ոքի խաղացել։ Արագ շախմատում Արոնյանը տարել է մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն, կայծակնային խաղում տարել մեկ հաղթանակ, կրել մեկ պարտություն, երկու պարտիա ավարտել ոչ ոքի։

Կարլսենը եզրափակիչ փուլում 28 հնարավորից վաստակեց 17 միավոր, Արոնյանը՝ 11 միավոր։

Grand Chess Tour-ի հաղթողի կոչումը նվաճեց չինացի Դին Լիրենը, որն առավելության հասավ ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավի նկատմամբ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում