10:12  ,  9 դեկտեմբերի, 2019

Նիկո Կովաչը ցանկանում է գլխավորել «Արսենալը» եւ ներկա կլինի անգլիական թիմի առաջիկա խաղին

Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայի» նախկին գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը ցանկություն է հայտնել գլխավորել Լոնդոնի «Արսենալը», հաղորդում է Goal.com-ը։ Խորվաթ մասնագետի ներկայացուցիչները բանակցել են անգլիական ակումբի ղեկավարության հետ։

48-ամյա Նիկո Կովաչը դեկտեմբերի 9-ին ներկա կլինի Անգլիայի առաջնության 16-րդ տուրի «Վեստ Հեմ» - «Արսենալ» հանդիպմանը։ Նա ցանկանում է զրուցել «Արսենալի» ղեկավարների հետ։ Իսպանացի Ունաի Էմերիի պաշտոնանկությունից հետո լոնդոնյան թիմը գլխավորում է Ֆրեդրիկ Յունգբերը, որը Էմերիի օգնականն էր։

Կովաչը «Բավարիայից» հեռացվել է անցած ամիս։ Նա ղեկավարությմբ մյունխենյան թիմը դարձել է Գերմանիայի չեմպիոն, գավաթակիր եւ սուպերգավաթակիր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում