Սեւիլիայի «Բետիսի» կիսապաշտպան Խոակին Սանչեսը դարձավ Իսպանիայի առաջնությունների պատմության մեջ մեկ խաղում երեք գոլ խփած ամենատարեց ֆուտբոլիստը։
Պրիմերայի 16-րդ տուրում «Բետիսը» 3։2 հաշվով (տեսանյութ) առավելության հասավ «Աթլետիկի» նկատմամբ։ Խոակինը հեթ-տրիկի հեղինակ դարձավ 38 տարեկան եւ 140 օրական տարիքում։ Նա աչքի ընկավ 2-րդ, 11-րդ եւ 20-րդ րոպեներին։
Նա գերազանցեց Մադրիդի «Ռեալի նախկին հարձակվող Ալֆրեդո Դի Ստեֆանոյի նվաճումը։ 1964 թվականին Դի Ստեֆանոն հեթ-տրիկի հեղինակ էր դարձել 37 տարեկան եւ 255 օրականում։
Խոակինը «Բետիսի» սան է։ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում նա մասնակցել է 15 հանդիպման, խփել 6 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Խոակինը 200-2007 թվականներին հանդես է եկել Իսպանիայի հավաքականում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում