19:14  ,  8 դեկտեմբերի, 2019

Լեւոն Արոնյանն ուժեղ էր Մագնուս Կարլսենից

Լոնդոնում շարունակվող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար մրցում է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Դեկտեմբերի 8-ին գրոսմայստերներն անցկացնում են արագ եւ կայծակնային խաղի պարտիաները։

Արագ խաղի առաջին պարտիայում Լեւոն Արոնյանը սպիտակներով առավելության հասավ 41-րդ քայլում։

Հիշեցնենք, որ երկու դասական պարտիաներում Լեւոն Արոնյանը առաջինում պարտվել էր, երկրորդում ոչ ոքի խաղացել։

Դեկտեմբերի 8-ին Արոնյանը Կարլսենի հետ կանցկացնի արագ խաղի եւս մեկ և կայծակնային խաղի չորս պարտիա:

Grand Chess Tour-ի հաղթողի կոչման համար մրցում են չինացի Դին Լիրենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում