21:24  ,  8 դեկտեմբերի, 2019

«Ռեալը» ստիպված կլինի խաղացողների վաճառել հունվարին

Մադրիդի «Ռեալը» ֆինանսական արդար խաղի կանոնները չխախտելու եւ պատժամիջոցների տակ չհայտնվելու նպատակով ստիպված կլինի հունվարին վաճառել խաղացողների՝ ստանալով 100 միլիոն եվրոյի եկամուտ, հաղորդում է իսպանական Marca-ն։

Ամռանն Արքայական ակումբը ծախսել է 350 միլիոն եվրո՝ ձեռք բերելով պաշտպաններ Ֆերլան Մենդիին, Էդեր Միլիտաոյին, կիսապաշտպաններ Էդեն Ազարին եւ Ռոդրիգո Գոեսին, հարձակվող Լուկա Յովիչին։

Մադրիդյան թիմը նաեւ ստացել է 150 միլիոն եվրո դարպասապահ Կեյլոր Նավասի, պաշտպան Թեո Էրնանդեսի, կիսապաշտպաններ Մարկոս Լիորենտեի եւ Մատեո Կովաչիչի, հարձակվող Ռաուլ դե Թոմասի վաճառքից։

Սակայն ֆինանսական արդար խաղի կանոնների համաձայն՝ տրանսֆերների գնման եւ վաճառքի տարբերությունը մեկ մրցաշրջանում պետք է չգերազանցի 100 միլիոն եվրոն։

«Ռեալը» պատրաստ է վաճառել կիսապաշտպաններ Գարեթ Բեյլին եւ Խամես Ռոդրիգեսին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում