09:10  ,  9 դեկտեմբերի, 2019

«Ռոման» կփորձի ձեռք բերել «Միլանի» կիսապաշտպանին

Իտալական «Ռոման» կփորձի ձեռք բերել «Միլանի» եւ Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Ջակոմո Բոնավենտուրային, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ն։

30-ամյա իտալացի ֆուտբոլիստի պայմանագիրը «Միլանի» հետ ավարտվում է հաջորդ տարվա հունիսին։ Մայրաքաղաքային թիմը գրավիչ առաջարկով կդիմի Բոնավենտուրային, որը «Միլանում» է 2014 թվականից։

Ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել  է 7 հանդիպման, խփել 1 գոլ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում