10:48  ,  9 դեկտեմբերի, 2019

Օլիմպիական չեմպիոն Պավել Դացյուկը 4,5 միլիոն դոլարով վաճառում է առանձնատունն ԱՄՆ- ում (ֆոտո)

Օլիմպիական խաղերի եւ աշխարհի չեմպիոն, Սթենլիի կրկնակի գավաթակիր Պավել Դացյուկը վաճառքի է հանել առանձնատունն ամերիկյան Միչիգանում։

«Դետրոյթի» նախկին խաղացողը պալատ հիշեցնող տունը գնահատել է 4,5 միլիոն դոլար, հաղորդում է Detroit Free Press-ը։

Այժմ ռուսական «Ավտոմոբիլիստը» ներկայացող 41-ամյա Դացյուկը 2001-2016 թվականներին խաղացել է Հոկեյի ազգային լիգայում եւ «Դետրոյթ Ռեդ Ուինգզի» հետ Սթենլիի գավաթը նվաճել է 2002-ին եւ 2008-ին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ