00:22  ,  9 դեկտեմբերի, 2019

«Յուվենտուսն» առաջարկ է արել Էրլինգ Հոլանդին

Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսը» մտադիր է ձեռք բերել ավստրական «Զալցբուրգի» հարձակվող Էրլինգ Հոլանդին եւ արդեն առաջարկ է արել նրան, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։ «Յուվենտուսը» 19-ամյա նորվեգացի ֆուտբոլիստին առաջարկել է տարեկան 3 միլիոն եվրո աշխատավարձ։

Ոչ պաշտոնական տվյալներով, Էրլինգ Հոլանդի տրանսֆերային գինը պայմանագրում սահմանված է 30 միլիոն եվրո։

«Յուվենտուսը» փոխարինող է փնտրում արգենտինացի հարձակվող Գոնսալո Իգուաինին, եւ Հոլանդին հարմար տարբերակ է համարում։

Ընթացիկ մրցաշրջանում Հոլանդը մասնակցել է 21 հանդիպման, խփել 28 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։

Հոլանդի ծառայություններով հետաքրքրվում է նաեւ Մադրիդի «Ռեալը»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում