14:15  ,  8 դեկտեմբերի, 2019

Զավեն Անդրիասյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Զավեն Անդրիասյանը նվաճել է Էստոնիայի մայրաքաղաք Տալինում ավարտված շախմատի կայծակնային խաղի Եվրոպայի անհատական առաջնության փոխչեմպիոնի կոչումը։ Հայաստանի հավաքականի ներկայացուցիչը 22 հնարավորից վաստակել է 17 միավոր։

Նույն արդյունքով են առաջնությունն ավարտել նաեւ լրացուցիչ ցուցանիշով չեմպիոնի կոչումը նվաճած ռուսաստանի Իգոր Լիսին եւ բրոնզե մեդալակիր դարձած ռուսաստանցի Անդրեյ Եսիպենկոն։

Տալինում արագ խաղի Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճած Հայաստանի հավաքականի գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը կայծակնային խաղում 15 միավորով գրավել է 18-րդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English