15:26  ,  8 դեկտեմբերի, 2019

Լուիս Սուարես․ «Մալյորկային» խփածս գոլը լավագույնն է իմ կարիերայում

«Բարսելոնայի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը մեկնաբանել է Իսպանիայի առաջնության 16-րդ տուրի տնային խաղում «Մալյորկայի» դարպասը խփած իր գոլը։

«Այս գոլը լավագույնն է իմ կարիերայում։ Ես գիտեի, որ ունեմ անկյուն՝ գոլ խփելու համար, եւ պետք հարվածել կրնկով։ Բայց ես մտածում էի, որ դարպասապահը շանս կունենա հետ մղել։

Հիմա մենք խաղում ենք մեծ վստահությամբ։ Մենք շատ լավ ենք համագործակցում գրոհների ժամանակ, եւ դա հրաշալի է,- Սուարեսի խոսքը մեջբերում է Marca-ն։

Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Մալյորկային» հաղթել է 5։2 հաշվով եւ 34 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Նույնքան միավոր ունի նաեւ «Ռեալը», որը գոլերի տարբերությամբ երկրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում