13:35  ,  8 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլա․ «Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը 5 հակագրոհ է ցուցադրել, իսկ մենք ֆուտբոլ էինք խաղում

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան մեկնաբանել է Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդից» 1։2 հաշվով կրած պարտությունը։

«Ես հավանեցի մեր խաղը։ Այո, բաց թողեցինք 4 կամ 5 հակագրոհ։ Այդպես պատահում է ամեն խաղում։ Մրցակիցն ուներ որակ, Ռեշֆորդն ու Մարտիալն արագ տղաներ են եւ հաջողեցին։ Իսկ մեզ հաջողությունը չժպտաց, թեեւ ճնշում էինք գործադրում ամբողջ հանդիպման ընթացքում։

«Մանչեսթեր Յունայթեդն» ընդամենը 5 հակագրոհ է ցուցադրել, իսկ մենք ֆուտբոլ էինք խաղում։ Մենք կշարունակենք խաղալ այնպես, ինչպես խաղացել ենք։

Այո, ես առաջին անգամ եմ առաջին տեղից հետ մնում 14 միավոր։ Չեմ հիշում, որ նախկինում այդպիսի բան լինի իմ թիմերի հետ։ Այո, շատ սխալներ ենք թույլ տվել, բայց եղել են բաներ, որոնք հնարավոր չէր վերահսկել»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերում է BBC-ն։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության առաջին 16 տուրերում վաստակել է 32 միավոր։ Այսքան ցածր ցուցանիշ Գվարդիոլան չի ունեցել ոչ «Բարսելոնայում», ոչ էլ «Բավարիայում»։

«Բարսելոնա Բ»-ում Գվարդիոլան 2007-2008 թվականների մրցաշրջանում Իսպանիայի երրորդ դիվիզիոնում առաջին 16 տուրերում վաստակել է 31 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում