01:42  +04,  8 դեկտեմբերի, 2019

«Յուվենտուսի» անակնկալ պարտությունը (տեսանյութ)

Իտալական Ա Սերիայի 15-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» Հռոմի «Օլիմպիկո» ստադիոնում մրցեց «Լացիոյի» հետ: Հանդիպումն ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 3:1 հաշվով:

Խաղի հաշիվը 25-րդ րոպեին բացեց «Յուվենտուսի» առաջատար Կրիշտիանու Ռոնալդուն: «Լացիոյի» բրազիլացի պաշտպան Լուիս Ֆելիպե Ռամոսն առաջին խաղակեսի ավելացված ժամանակում խփեց պատասխան գոլը: 74-րդ րոպեին սերբ կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչն առաջ մղեց «Լացիոյին», իսկ հանդիպման ավելացված ժամանակում էկվադորցի հարձակվող Ֆելիպե Կայսեդոն խփեց իր թիմի երրորդ գոլը:

«Յուվենտուսն» այժմ 36 միավորով Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի երկրորդ տեղում է: «Լացիոն» երրորդն է՝ 33 միավորով: Առաջատարը Միլանի «Ինտերն» է, որն ունի 38 միավոր:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Լացիո» - «Յուվենտուս»՝ 3:1

Լուիս Ֆելիպե Ռամոս, 45+1, Սերգեյ Միլինկովիչ-Սավիչ, 74, Ֆելիպե Կայսեդո, 90 - Կրիշտիանու Ռոնալդու, 25

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով