11:31  ,  8 դեկտեմբերի, 2019

Գվարդիոլայի վատագույն արդյունքը «Բարսելոնա Բ»-ից հետո

Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» կատալոնացի գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վատագույն արդյունքն է գրանցել «Բարսելոնա Բ»-ում աշխատանքից հետո։

«Մանչեսթեր Սիթին» Անգլիայի առաջնության առաջին 16 տուրերում վաստակել է 32 միավոր։ Այսքան ցածր ցուցանիշ Գվարդիոլան չէր ունեցել ոչ «Բարսելոնայում», ոչ էլ «Բավարիայում»։

«Բարսելոնա Բ»-ում Գվարդիոլան 2007-2008 թվականների մրցաշրջանում Իսպանիայի երրորդ դիվիզիոնում առաջին 16 տուրերում վաստակել է 31 միավոր։

Անգլիայի առաջնության 16-րդ տուրում «Մանչեսթեր Սիթին» 1։2 հաշվով պարտվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։

«Մանչեսթեր Սիթին» 32 միավորով երրորդ տեղում է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Լրահոս