01:52  ,  8 դեկտեմբերի, 2019

Մեսիի հեթ-տրիկը և «Բարսելոնայի» վստահ հաղթանակը (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում կատալոնական «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում մրցեց «Մալյորկայի» հետ: Իսպանացի Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 5:2 հաշվով:

Խաղի հաշիվը 7-րդ րոպեին Մարկ-Անդրե տեր Շտեգենի փոխանցումից հետո բացեց ֆրանսիացի հարձակվող Անտուան Գրիզմանը: «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսին 17-րդ րոպեին խփեց իր թիմի երկրորդ գոլը: Արգենտինացի հարձակվողը 41-րդ րոպեին դարձավ դուբլի, իսկ 83-րդ րոպեին՝ հեթ-տրիկի հեղինակ: 43-րդ րոպեին ուրուգայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Բարսելոնայի» գեղեցիկ գրոհն ավարտեց կրնկով գոլով:

«Մալյորկայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ խորվաթ հարձակվող Անտե Բուդիմիրը:

«Բարսելոնան» այժմ 34 միավորով գլխավորում է Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը: Նույնքան միավոր ունի նաև Մադրիդի «Ռեալը»:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Բարսելոնա» - «Մալյորկա»՝ 5:2

Անտուան Գրիզման, 7, Լիոնել Մեսի, 17, 41, 83, Լուիս Սուարես, 43 - Անտե Բուդիմիր, 35, 65

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով