00:54  ,  8 դեկտեմբերի, 2019

«Բարսելոնայի» գեղեցիկ կոմբինացիան և Սուարեսի կրնկով գոլը

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում չեմպիոն «Բարսելոնան» «Կամպ Նոու» ստադիոնում մրցում է «Մալյորկայի» հետ: Առաջին խաղակեսից հետո Էռնեստո Վալվերդեի գլխավորած թիմը հաղթում է 4:1 հաշվով:

Անտուան Գրիզմանի գոլից և Լիոնել Մեսիի դուբլից հետո առաջին խաղակեսի վերջնամասում գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ նաև ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, որն իր թիմի բազմաքայլ կոմբինացիան ավարտեց կրնկով հարվածով:

Լա Լիգայի ընթացիկ մրցաշրջանում Սուարեսը խփեց իր 8-րդ գոլը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում