00:10  ,  8 դեկտեմբերի, 2019

Մանչեսթերյան դերբիում հաղթանակից հետո Սուլշերը գրկախառնվել է թիմի բոլոր ֆուտբոլիստների հետ

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ուլե-Գունար Սուլշերը Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ հաղթանակ տանելուց հետո «Էյթիհադ» ստադիոնում ուրախությունը կիսել է իր թիմի ֆուտբոլիստների հետ:

Հանդիպման գլխավոր մրցավարի եզրափակիչ սուլիչից հետո Սուլշերը խաղադաշտում շնորհավորել է «Մանչեսթեր Յունայթեդի» բոլոր ֆուտբոլիստներին և գրկախառնվել նրանց հետ:

Հիշեցնենք, որ «Մանչեսթեր Յունայթեդն» առավելության հասավ «Մանչեսթեր Սիթիի» նկատմամբ 2:1 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում