23:23  ,  7 դեկտեմբերի, 2019

«Մանչեսթեր Յունայթեդն» ուժեղ էր «Մանչեսթեր Սիթիից» (տեսանյութ)

Անգլիայի Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի կենտրոնական խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էյթիհադ» ստադիոնում հյուրընկալեց «Մանչեսթեր Յունայթեդին»: Մանչեսթերյան դերբիում ավելի ուժեղ գտնվեց նորվեգացի Ուլե-Գունար Սուլշերի գլխավորած թիմը, որը հաղթանակ տարավ 2:1 հաշվով:

23-րդ րոպեին խաղի հաշիվը 11 մետրանոցից բացեց «Մանչեսթեր Յունայթեդի» անգլիացի հարձակվող Մարկուս Ռաշֆորդը: 29-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Անտոնի Մարսիալի հարվածից հետո գնդակը դարպասաձողից անդրադարձով հայտնվեց Էդերսոնի պաշտպանած դարպասում: 

«Մանչեսթեր Սիթիի» միակ գոլը 87-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո գլխի հարվածով խփեց արգենտինացի պաշտպան Նիկոլաս Օտամենդին:

«Մանչեսթեր Սիթին» այժմ ունի 32 միավոր և Պրեմյեր լիգայի 16-րդ տուրից հետո առաջատար «Լիվերպուլից» հետ է մնում 14 միավորով: «Մանչեսթեր Յունայթեդը» 24 միավորով 5-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի առաջնություն, 16-րդ տուր

«Մանչեսթեր Սիթի» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:2

Նիկոլաս Օտամենդի, 87 - Մարկուս Ռաշֆորդ, 23 (11մ.), Անտոնի Մարսիալ, 29

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում