22:52  ,  7 դեկտեմբերի, 2019

«Նապոլին» 9-րդ խաղում անընդմեջ չկարողացավ հաղթանակ տանել

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Նապոլին» հյուրընկալվել էր «Ուդինեզեին»: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմը հերթական միավորները կորցրեց: Հանդիպումն ավարտվեց 1:1 հաշվով:

Խաղի հաշիվը 32-րդ րոպեին բացեց «Ուդինեզեի» իտալացի հարձակվող Կևին Լասանիան: 69-րդ րոպեին «Նապոլիի» լեհ կիսապաշտպան Պյոտր Զելինսկին խփեց պատասխան գոլը:

«Նապոլին» այժմ ունի 21 միավոր և մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է: «Ուդինեզեն» 14-րդն է՝ 15 միավորով:

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ուդինեզե» - «Նապոլի»՝ 1:1

Կևին Լասանիա, 32 - Պյոտր Զելինսկի, 69

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Այս թեմայով