21:54  ,  7 դեկտեմբերի, 2019

Մոուրինյո. «Տոտենհեմը» չափից դուրս լավ գործեց

Լոնդոնի «Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն մեկնաբանել է Պրեմյեր լիգայի 16-րդ տուրի՝ «Բարնլիի» նկատմամբ տարած հաղթանակը:

«Խաղացինք դժվար մրցակցի դեմ, սակայն կարողացանք ճիշտ օգտագործել մեր ստեղծած հնարավորություններն ու կարևոր միավորներ վաստակել: 

«Տոտենհեմը» չափից դուրս լավ գործեց: Կարծում եմ՝ թիմում առաջընթացը նկատելի է բոլորի համար»,- պորտուգալացի մասնագետի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Տոտենհեմը» հաղթանակ է տարել «Բարնլիի» նկատմամբ 5:0 հաշվով:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում