20:27  +04,  7 դեկտեմբերի, 2019

«Բորուսիան» վստահ հաղթանակ տարավ, «Բավարիան» ու «Հոֆենհայմը» պարտություն կրեցին (տեսանյութ)

Գերմանիայի առաջնության 14-րդ տուրում Դորտմունդի «Բորուսիան» տնային խաղում մրցեց «Դյուսելդորֆի» հետ: Լյուսիեն Ֆավրի գլխավորած թիմը հաղթանակ տարավ խոշոր՝ 5:0 հաշվով:

«Բորուսիայի» կազմից դուբլի հեղինակ դարձան գերմանացի կիսապաշտպան Մարկո Ռոյսը և անգլիացի կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն: Աչքի ընկավ նաև բելգիացի հարձակվող Տորգան Ազարը:

Միաժամանակ ընթացող խաղում Մյունխենի «Բավարիան» արտագնա խաղում պարտություն կրեց Մյոնխենգլադբախի «Բորուսիայից»: Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով:

«Բավարիայի» միակ գոլը խաղի 49-րդ րոպեին խփեց խորվաթ կիսապաշտպան Իվան Պերիշիչը, իսկ «Բորուսիայի» կազմից դուբլի հեղինակ դարձավ ալժիրցի պաշտպան Ռամի Բենսեբաինին:

«Հոֆենհայմը» հյուրընկալվելիս 1:3 հաշվով պարտություն կրեց ««Լայպցիգից»: Հայաստանի հավաքականի հարձակվող Սարգիս Ադամյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը:

Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 31 միավորով գլխավորում է Մյոնխենգլադբախի «Բորուսիան»: «Լայպցիգը» 30 միավորով երկրորդն է: Դորտմունդի «Բորուսիան» 26 միավորով երրորդ տեղում է, իսկ «Բավարիան» 6-րդն է՝ 24 միավորով: Սարգիս Ադամյանի «Հոֆենհայմը» 21 միավորով 8-րդ տեղում է:

Գերմանիայի առաջնություն, 14-րդ տուր

«Բորուսիա» - «Դյուսելդորֆ»՝ 5:0 (տեսանյութ)

Մարկո Ռոյս, 42, 70, Տորգան Ազար, 58, Ջեյդոն Սանչո, 63, 74

«Բորուսիա Մյոնխենգլադբախ» - «Բավարիա»՝ 2:1 (տեսանյութ)

Ռամի Բենսեբաինի, 60, 90 (11մ.)  - Իվան Պերիշիչ, 49

«Լայպցիգ» - «Հոֆենհայմ»՝ 3:1 (տեսանյութ)

Տիմո Վերներ, 11, 52 (11մ.), Մարսել Սաբիտցեր, 83 - Էրմին Բիչակչիչ, 89

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով