17:53  +04,  7 դեկտեմբերի, 2019

«Ռեալը» խնդիրներ չունեցավ «Էսպանյոլի» դեմ (տեսանյութ)

Լա Լիգայի 16-րդ տուրում Մադրիդի «Ռեալը» «Սանտիագո Բեռնաբեու» ստադիոնում ուժերը չափեց կատալոնական «Էսպանյոլի» հետ: Ֆրանսիացի Զինեդին Զիդանի գլխավորած թիմը հաղթանակ տարավ 2:0 հաշվով:

Խաղի հաշիվը 37-րդ րոպեին բացեց ֆրանսիացի պաշտպան Ռաֆայել Վարանը: 79-րդ րոպեին ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման կրկնապատկեց իր թիմի առավելությունը:

Արքայական ակումբն այժմ 34 միավորով գլխավորում է Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը: «Էսպանյոլը» 9 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈՒԹ

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Ռեալ Մադրիդ» - «Էսպանյոլ»՝ 2:0

Ռաֆայել Վարան, 37, Քարիմ Բենզեմա, 79

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում և Twitter-ում


Շնորհակալություն մեկնաբանելու համար: Ձեր մեկնաբանությունը պետք է հաստատվի խմբագրության կողմից:

  • Այս թեմայով

  • Լրահոս
  • Հարցում
Քվեարկել են (13)
  • Ֆեյսբուք
  • NEWS.am Sport Exclusive
  • Արխիվ