17:00  ,  7 դեկտեմբերի, 2019

«Ռեալը» հարձակվողների փոխանակության գործարք կառաջարկի «Արսենալին»

Մադրիդի «Ռեալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանում է պայմանագիր կնքել Լոնդոնի «Արսենալի» և Գաբոնի ազգային հավաքականի հարձակվող Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հետ, տեղեկացնում է The Mirror-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ «Ռեալի» ղեկավարությունն Օբամեյանգի տեղափոխության դիմաց «Արսենալին» կառաջարկի թիմի սերբ հարձակվող Լուկա Յովիչի տրանսֆերային իրավունքը:

«Արսենալը» պատրաստ է ընդունել «Ռեալի» առաջարկը, քանի որ լոնդոնյան ակումբի ղեկավարությունը չի կարողացել նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալ Օբամեյանգի հետ:

Նշենք, որ Լուկա Յովիչն ընթացիկ մրցաշրջանում «Ռեալի» կազմում մասնակցել է 11 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում