13:22  ,  7 դեկտեմբերի, 2019

Սադիո Մանեն՝ «Լիվերպուլի» նոյեմբերի լավագույն ֆուտբոլիստ (ֆոտո)

Չեմպիոնների լիգայի գավաթակիր «Լիվերպուլի» երկրպագուների ձայների մեծամասնությամբ սենեգալցի հարձակվող Սադիո Մանեն ճանաչվել է «Լիվերպուլի» նոյեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ:

Նոյեմբերին Մանեն Պրեմյեր լիգայում մասնակցել է 4 հանդիպման՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:

Հիշեցնենք, որ «Լիվերպուլի» հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվել էր անգլիացի կիսապաշտպան Ալեքս-Օքսլեյդ Չեմբեռլենը:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English

  • Այս թեմայով