12:30  ,  7 դեկտեմբերի, 2019

Ֆոնսեկա. Գոհ եմ «Ռոմայի» խաղից

Իտալական «Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 15-րդ տուրի՝ «Ինտերի» հետ խաղում գրանցված ոչ ոքի արդյունքը:

«Մենք լավ հանդիպում անցկացրեցինք, չնայած հանդիպման վերջնամասում սխալներ թույլ տվեցինք: Մեզ հաջողվեց վերահսկել գնդակը և լավ գրոհներ ձեռնարկել:

«Ինտերի» պես բարձրակարգ թիմերի դեմ խաղում պետք է նվազագույնի հասցնենք սխալները, քանի որ նույնիսկ 1 չնչին վրիպումը կարող է ճակատագրական լինել»,- Ֆոնսեկայի խոսքը մեջբերում է ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ «Ինտեր» - «Ռոմա» հանդիպումն ավարտվել է 0:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Ռոմայի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 89-րդ րոպեին:

«Ինտերը» «Ռոմայի» հետ խաղից հետո ունի 38 միավոր և ժամանակավորապես գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռոման» 29 միավորով չորրորդ տեղում է:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English