01:52  ,  7 դեկտեմբերի, 2019

«Աթլետիկոն» միավորներ կորցրեց Վիլյառեալում (տեսանյութ)

Իսպանիայի առաջնության 16-րդ տուրում Մադրիդի «Աթլետիկոն» արտագնա խաղում ուժերը չափեց «Վիլյառեալի» հետ: «Աթլետիկոն» Լա Լիգայում երրորդ խաղում անընդմեջ չկարողացավ հաղթանակ տանել: Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ ոչ ոքիով:

Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմը կարևոր միավորներ կորցրեց և այժն 26 միավորով Լա Լիգայի մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում է:

Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակը 31-ական միավորով գլխավորում են կատալոնական «Բարսելոնան» ու Մադրիդի «Ռեալը», որոնք 2 հանդիպում պակաս են անցկացրել «Աթլետիկոյից»:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իսպանիայի առաջնություն, 16-րդ տուր

«Վիլյառեալ» - «Աթլետիկո Մադրիդ»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English