01:43  ,  7 դեկտեմբերի, 2019

«Ռոման» գոլազուրկ ոչ ոքի խաղաց «Ինտերի» հետ (տեսանյութ, ֆոտո)

Ֆուտբոլի Իտալիայի առաջնության 15-րդ տուրում «Ռոման» Միլանի «Սան Սիրո» ստադիոնում մրցեց «Ինտերի» հետ: Հանդիպումն ավարտվեց ոչ ոքի՝ 0:0 հաշվով:

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խաղադաշտ էր դուրս եկել «Ռոմայի» մեկնարկային կազմում և փոխարինվեց 89-րդ րոպեին:

«Ինտերը» «Ռոմայի» հետ խաղից հետո ունի 38 միավոր և ժամանակավորապես գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Ռոման» 29 միավորով չորրորդ տեղում է:

ՏԵՍԱՆՅՈւԹ

Իտալիայի առաջնություն, 15-րդ տուր

«Ինտեր» - «Ռոմա»՝ 0:0

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում