01:26  ,  7 դեկտեմբերի, 2019

Grand Chess Tour. Լևոն Արոնյանը պարտվեց Մագնուս Կարլսենին

Լոնդոնում ընթացող Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլում դեկտեմբերի 6-ին հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը երրորդ տեղի համար պայքարում մրցեց աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հետ:

Լևոն Արոնյանը 66-րդ քայլում սևերով պարտություն կրեց և երրորդ տեղի համար պայքարը կշարունակի դեկտեմբերի 7-ին:

Մագնուս Կարլսենի հետ 1 դասական պարտիա անցկացնելուց հետո Արոնյանը դեկտեմբերի 8-ին կանցկացնի նաև արագ խաղի 2 և կայծակնային խաղի 4 պարտիա:

Grand Chess Tour-ի չեմպիոնության համար առաջին դասական պարտիայում չինացի Դին Լիրենն ու ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը ոչ ոքի խաղացին:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English