10:19  ,  7 դեկտեմբերի, 2019

«Չելսին» հունվարին 150 միլիոն եվրո կծախսի տրանսֆերների վրա

Լոնդոնի «Չելսիի» ղեկավարությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում թիմի կազմն ուժեղացնելու նպատակով պատրաստ է ծախսել շուրջ 150 միլիոն եվրո, տեղեկացնում է The Telegraph-ը:

Ֆրենկ Լեմպարդի գլխավորած մարզչական շտաբի կազմած ցուցակում ընդգրկվել են ֆրանսիական «Լիոնի» հարձակվող Մուսա Դեմբելեն, Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն և անգլիական «Քրիսթալ Փելասի» կիսապաշտպան Ուիլֆրիդ Զահան:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Լոզանի մարզական արբիտրաժային դատարանը բավարարել է «Չելսիի» բողոքարկումը՝ կրճատելով ՖԻՖԱ-ի կողմից «Չելսիի» նկատմամբ կիրառված պատժամիջոցները:

ՖԻՖԱ-ն փետրվարին «Չելսիի» երիտասարդ ֆուտբոլիստների տեղափոխության գործարքներում կեղծիքներ էր հայտնաբերել և զրկել էր լոնդոնյան ակումբին 2 տրանսֆերային պատուհանների ընթացքում ֆուտբոլիստներ ձեռք բերելու հնարավորությունից:

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Տպել    |  In English